Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեզ նման խաղաղասերներին. թուրքագետ


11:52 , 16 հունվար, 2021
ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ասել է. «Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։ Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։
Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է, ով չի պատրաստվում Հայաստանը նորից հզորացնել, քանի որ ինքը դա «վնասակար է համարում»։
Ամբողջ տարածաշրջանը զինվում է և պատրասվում է մեծ պատերազմի, իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակը ուզում է մարդկային դեմքով խաղաղ տարածաշրջան։ Առավել մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։
Հասկանում եք, չէ՞, որ մոտավոր էսպիսի մտքեր են ասվում նաև Իրանի կամ Արաբական Էմիրությունների հետ բանակցություններին։ Ու պատկերացնո՞ւմ եք, օրինակ, իրանցիների դեմքի արտահայտությունը էսպիսի անհեթություններ լսելով։
Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեզ նման խաղաղասերներին։
Նույն հարցազրույցում նա փորձել է շահարկել նաև զոհերի թեման ու կոչ արել խուսափել նոր զոհերից։ 2016-ի Ապրիլյանի մեր զոհերին ու մի քանի դիրքային կորուստը քաղաքական դրոշակ սարքած և դրա վրա իշխանության եկած, Տիգրան Մեծի դիմանկարով ու Կիլիկիայի դրոշով շապիկներ հագնող, Ստեփանակերտի կենտրոնում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող այս երեսպաշտ իշխանությունները Հայաստան պետության ներկայիս կործանումը ամեն օր խորացնում են։
Սրա հետ համակերպվելու դեպքում հանկարծ չնեղվեք, որ մի քանի տարուց զարգացման որևէ շանսից զրկված լինեք։