Թրամփը մտադիր է հեռանալ Վաշինգտոնից հունվարի 20-ի առավոտյան՝ նախքան Բայդենի երդմնակալությունը


02:45 , 16 հունվար, 2021

News.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հեռանալ Վաշինգտոնից Ջո Բայդենի երդմնակալությունը օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:

Հղում անելով տեղեկատվության անհայտ աղբյուրներին՝ գործակալությունը նշել է, որ Թրամփը պատրաստվում է հունվարի 20-ի առավոտյան մեկնել Էնդրյուս ռազմաբազայից դեպի Ֆլորիդա նահանգում իր առանձնատունը: Ենթադրվում է, որ Էնդրյուսում նախքան մեկնումը կկայանա հրաժեշտի ինչ-որ արարողություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ