ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ՆԳՆ-ի դեմ


00:39 , 16 հունվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ներքին գործերի նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասի եւ նրան վստահված գերատեսչության նկատմամբ ՝ մարդու իրավունքների խախտման եւ կոռուպցիային մասնակցության մեղադրանքներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել  նաև իրանական երեք կազմակերպությունների նկատմամբ ՝ ոչ միջուկային զենքի ապօրինի տարածման համար: