15:02 , 6 օգոստոս, 2013Երևանի երեք համայնքներում բակի բնակիչները ըմբոստացել են իրենցից բակը խլող կառուցապատողների դեմ։ Միասնական պայքարի արդյունքում կարողացել են կանգնեցնել շինարարությունը, իսկ Սայաթ-Նովա փողոցում նույնիսկ հաջողվեց չեղյալ դարձնել շին. որոշումը։ Արդյունքում այսօր վարչապետը վավերացրեց պայքարող ժողովրդի հաղթանակը` հաստատելով, որ առանց ժողովրդի համաձայնության ոչ ոք իրավունք չունի շինարարություն անել։ Արձանագրում ենք հերթական հաղթանակները և անցնում առաջ։ Չկա պայքար, որ արդյունք չտա։