Արցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիեւների՝ Շուշի այցով պայմանավորված


21:32 , 15 հունվար, 2021

News.am-ը գրում է․

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողներին այսօր չի թույլատրվել որոնումները շարունակել Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի տարածքներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Առավոտյան ասել են, որ հնարավոր չէ որոնումներ անել, պատճառը չեն նշել, բայց մենք ենթադրում ենք, որ դա կապված էր Ալիեւների՝ Շուշի այցի հետ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ