Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները


17:42 , 15 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։

Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը։

Նշվում է, որ քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության արդիական հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ