Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է մեկուսարանում պահվող հայ ռազմագերիներ հետ


15:26 , 15 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկուսարանում հերթական հանդիպումն է անցկացրել կալանավորված անձանց հետ: Այս մասին հայտնում է minval.az-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այցի շրջանակներում ՄԻՊ գաղտնի կարգով հանդիպել է այնտեղ պահվող հայ ռազմագերիների հետ, որոնք գերեվարվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո: 

Նշենք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն չկա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։