«Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Նա լրացնում է ընտրական հանձնաժողովներում իր տեղերը


13:55 , 15 հունվար, 2021

Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում։ Այս մասին հյտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Կուսակցությունից ուղարկել են հայտի լրացման հավելվածի հղումը: