Թուրքերը խորոված են անում Ուրֆայի հայկական եկեղեցում


12:43 , 15 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում թուրքերը խորոված ու խնջույք են կազմակերպել։ Այս մասին գրել է թուրքական T24-ը։

Գերմուշի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ են կատարվել 1881 թվականին: Եկեղեցին ավիրվել է ապօրինի պեղումների արդյունքում։

Եկեղեցու բակում միջոցառում է կազմակերպել ռեստորանի սեփականատերը։

Նշվում է, որ համացանցում տարածված նկարները կարճ ժամանակում ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։