Կորոնավիրուսից մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին


12:16 , 15 հունվար, 2021

1Lurer.am-ը գրում է․

72 տարեկանում կորոնավիրուսից մահացել Է «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Այս մասին հայտնում է РБК-ն: 

Նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել:

Բորիս Գրաչևսկին ծնվել Է 1949 թվականի մարտի 18-ին: 2002 թվականից «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավարն էր: Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ էր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր: