Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 10 մարդ է մահացել


11:55 , 15 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Գերմանիայում առնվազն 10 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով DPA գործակալությանը:

Լենտա.ռու-ն գրում է, որ մահվան փաստերով Պոլ Էրլիչի անվան պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղերի զարգացման դաշնային ինստիտուտի (PEI) փորձագետները սկսել են ստուգումներ անցկացնել: Նրանք նշում են, որ ծանր հիվանդություն ունեցած մարդիկ մահացել են պատվաստվելուց հետո չորս օրվա ընթացքում: Ըստ նրանց, պատվաստվածների մահվան և բուն պատվաստումների միջև կապ դժվար թե լինի:

Հունվարի 14-ի տվյալների համաձայն, Գերմանիայում կորոնավիրուսի պատվաստանյութ են ստացել մոտավորապես 842,4 հազար բնակիչ (բնակչության 1 տոկոսից ավելին):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։