ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Եմենը


16:20 , 6 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Պետդեպը կարգադրել է Եմենում իր դեսպանատան աշխատակիցներին տարհանել՝ կապված ահաբեկչական հարձակման բարձր մակարդակի սպառնալիքի հետ:

ԱՄՆ-ը նաև իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Եմենը: Կիրակի փակվել են ԱՄՆ-ի դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների մեծ մասում, այդ թվում և Եմենում: 

Ինչպես հաղորդվում է՝ այդ քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունները «որսացել» են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Զավահիրիի և Եմենում կազմակերպության ղեկավար Նասեր Վուհայշիի նամակագրությունը, որում խոսվել է 2001-ի սեպտեմբերի 11-ից ի վեր խոշորագույն դավադրության նախապատրաստման մասին: