Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 697 000 նոր դեպք է գրանցվել. ТАСС


03:53 , 15 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 697 485 նոր դեպք է գրանցվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին:

Վերջին 24 ժամում վիրուսից մահացածների թիվը կազմել է 15 835, իսկ ընդհանուր մահացության ցուցանիշը կազմել է 1 970 741: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 91 061 072-ի:

ԱՀԿ վիճակագրությունը հիմնվում է միայն պետությունների կողմից տրամադրված և պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ