2018 թ․ Սոչիում Պուտինը Նիկոլ Փաշինյանին մի շարք հարցեր է տվել, դրանցից հետևություններ անելու փոխարեն՝ Փաշինյանը անհասկանալի հարաբերություններ է վարել ՌԴ–ի հետ․ Մանուկ Սուքիասյան (Video)


22:17 , 14 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Հատկապես արցախյան երրորդ պատերազմի ընթացքում խոսվում էր, որ հայ–ռուսական հարաբերություններն աննախադեպ ցածր մակարդակում են և սրա հիմքերը դրվել են 2018 թ․ Պուտին–Փաշինյան առաջին հանդիպման ժամանակ։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը։ 

«2018-ին, երբ Փաշինյանը մեկնեց Սոչի, այնտեղ հանդիպեց հայ համայնքի հետ և ոգևորված հանրահավաք արեց, բարձրագոչ հայտարարություններ արեց, թե բոլորդ վերադառնալու եք Հայաստան։ Իմ վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է Փաշինյանի այս հայտարարություններին և հարցադրումներ է արել, թե արդյոք դու (Նիկոլ Փաշինյանը – խմբ․ Tert.am) կարողանալու ես բոլորի աշխատանքն ու սոցիալական կարիքները Հայաստանում ապահովել։ Հիշեցրել է նաև, որ Փաշինյանը դեմ է եղել ԵԱՏՄ–ին և ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցությանը, հարցրել է՝ արդյոք կկարողանաք առանց ՀԱՊԿ–ի ապահովել ձեր անվտանգությունը և տնտեսական շրջանառությունն առանց ԵԱՏՄ–ի։ Պուտինն ասել է՝ եթե այդ կարծիքին եք, կարող եք հենց այս պահին դուրս գալ և՛ ԵԱՏՄ–ից, և՛ ՀԱՊԿ–ից»,–նշեց Սուքիասյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ