14:42 , 6 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան օգոստոսի 20-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ՝ հաղորդում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
«Նախարարը պաշտոնական այցով ԱՄՆ կմեկնի օգոստոսի երկրորդ կեսին: Ուղևորության տևողությունը դեռ հայտնի չէ: Ճշգրտվում է այցի ծրագիրը, մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը այս փուլում չի հաղորդում բանակցությունների թեմատիկան:
Ավելի վաղ Իրակլի Ալասանիան EurasiaNet վերլուծական պորտալին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնում աշխատանքային այցի ընթացքում ծրագրում է իր ամերիկացի գործընկերոջ՝ Չարլզ Հեյգելի հետ քննարկել Վրաստանին ռազմական ուղղաթիռներ մատակարարելու հարցը: