18:59 , 14 հունվար, 2021Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի մարտական պատրաստության մակարդակն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, ստուգվել են գիշերային պայմաններում հրետանավորների գործողությունները և մասնագիտական հմտությունները։

