Հրավիրել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ «խոպանչի կիլլեռի» գործով բացատրություն տալու. Արամ Գևորգյան


18:24 , 14 հունվար, 2021
Երեկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ծանուցագիր էի ստացել էսօր ներկայանալու ու գրառումներիցս մեկի կապակցությամբ բացատրություններ տալու: Да пожалуйста, ներկայացա:
Փաստաբանիս հետ քիչ առաջ դուրս եկանք վարչությունից: Պարզվեց էն չստացված «խոպանչի կիլլեռի» գործով էին կանչել, որ քաղաքական գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի սպանությունն էր պատվիրում ֆեյսբուքով, ես էլ հունվարի 4-ին իրավապահների ուշադրությունն էի հրավիրել դրա վրա: Ոստիկանության կողմից դա ընդունվել էր որպես հաղորդում հանցագործության մասին ու հիմա քաղաքային վարչությունում նյութեր են նախապատրաստում:
Հուսով եմ քրգործ կհարուցվի ու էս զանգվածի համար վերջապես դաս կլինի, որ ամբախ-զամբախ խոսալը կարա նաև ծանր հետևանքների ունենա։
Ընթացիկ դեպքերի վերաբերյալ խոստացան տեղյակ պահել: Սպասենք: