ԵՄ-ն բանակցություններ է վարում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ


15:57 , 14 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Դեղորայքի եվրոպական գործակալությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ` ռուսական «Սպուտնիկ V» հակակոռոնավիրուսային պատվաստանյութ ձեռք բերելու համար, հայտնում է inosmi.ru լրատվական կայքը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնիայի՝ բուլղարական Dnes լրատվակին տված մեկնաբանությունը:

Նրա խոսքով, ռուսական կողմը` ԵՄ շուկա մուտք գործելու թույլտվություն ստանալու համար դեռևս չի դիմել:

Ինչ վերաբերվում է ԵՄ տարածքում թույլատրելի պատվաստանյութերին, ապա անցյալ տարի Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ԵՄ տարածքում թույլատրվում են միայն Եվրոպայում արտադրված պատվաստանյութերը` շեշտելով, որ ԵՄ անդամ առանձին պետությունների թույլատրվում է ներմուծել այլ երկրներում արտադրված պատվաստանյութեր, սակայն դրանց տարածումն իրենց պետություններից դուրս` առանց դեղորայքի եվրոպական գործակալությունը համաձայնության, արգելված է:

Ամբողջական հոդվածը կարող  եք կարդալ այստեղ։