Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել Արամ Սարգսյանի և Գուրգեն Արսենյանի հետ (Photo)


15:24 , 14 հունվար, 2021

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և  Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: