Ադրբեջանցիները ավտովթարի են ենթարկվել Շուշիի մերձակայքում. 1 զոհ, 2 վիրավոր


14:45 , 14 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանի կողմից գրավված Արցախի Շուշի քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինծառայող Հասան Յագուբովը, որը վերջերս Ջրականում (Ջաբրայիլ) ռազմական գործողություններին մասնակցելու համար մեդալ էր ստացել:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հունվարի 12-ին տեղի ունեցած պատահարի արդյունքում վիրավորվել է ևս երկու զինծառայող:

Պատահարը քննվում է: