38 869 դեպք՝ 1 օրում. Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսակիրների թվի ռեկորդային աճ


14:00 , 14 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության ռեկորդային աճ։ Երկրում մեկ օրվա ընթացքում հաստատվել է 38 869 նոր դեպք, որի հետևանքով մահացել է 195 մարդ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Նշենք՝ համավարակի սկզբից ի վեր թագավորությունում կորոնավիրուսով է վարակվել 2 176 089 մարդ։ Նման ցուցանիշով երկիրն աշխարհում 9-րդ է զբաղեցնում։ 

Հիվանդությունից մինչ օրս Իսպանիայում մահացել է 52 878 մարդ: