Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից հերթական 2.5 մլրդ դրամը կհատկացնի Առողջապահության նախարարությանը


11:54 , 14 հունվար, 2021

Panorama.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում ընդգրկված 46 հարցերից զեկուցվող են միայն 4-ը: Չզեկուցվող նախագծերի թվում շատ են այնպիսինները, որոնք հասարակության մոտ առարկայական հարցեր են առաջացնելու և պետական մակարդակով պարզաբանումներ ներկայացնելու կարիք կլինի:

Մասնավորապես օրակարգի 43-րդ չզեկուցվող նախագծով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2.5 մլրդ դրամ: Հատկացումն իրականացվելու է բանկային վճարային քարտի միջոցով:

Գործադիրը իր որոշումը ներկայացրել է Հայաստանի տարածքում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու հիմնավորմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։