13:30 , 6 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 5-ի առավոտյան Դոնի Ռոստովի թիվ 2 Շտապօգնության հիվանդանոցում 59 տարեկանում մահացել է երգիչ Արամեի հայրը` Մարատ Եղիազարյանը:
Օգոստոսի 4-ին Մարատ Եղիազարյանի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Արամեն այժմ գտնվում է Ռոստովում:
Նշենք, որ օգոստոսի 30-ին պետք է տեղի ունենար Արամեի և Աննա Թովմասյանի հարսանիքը: