Մեծ տարիքում նիհարելը վնասակար է առողջության համար


13:49 , 6 օգոստոս, 2013

Մեծ տարիքում նիհարելը վնասակար է առողջության համարDoctors.am-ը գրում է.

Ավելորդ քաշի խնդիրը մտահոգում է բոլորին՝ անկախ տարիքից: Սակայն փորձագետները եկել են այն եզրակացությանը, որ 50-ից բարձր տարիքի կանայք առհասարակ պետք է հրաժարվեն նիհարելու փորձեր անելուց, քանի որ նման քայլերը կբերեն առողջության վատթարացման: 

Ուեյք Ֆորեստ համալսարանում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդը չի կարող մշտական դիետա պահել: Նախկին քաշը ձեռք բերելու վտանգը սրանում է, երբ մարդը վերադառնում է իր սովորական սննդակարգին: Իսկ նմանատիպ քաշային փոփոխությունները հասուն տարիքում վտանգավոր են առողջության համար:  

Քաշի տատանումները կարող են վերածվել շաքարային դիաբետի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների: Այդ մասին են վկայում ավելորդ քաշով տառապող 112 կանանց շրջանում անցկացված հետազոտությունները: 

5 ամսվա ընթացքում հետազոտության մասնակից կանայք նիհարել են դիետայի և կանոնավոր մարզումների օգնությամբ: Նրանց հաջողվել է նիհարել միջին հաշվով 11 կիլոգրամով: Իսկ հետագա ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հաջորդ տարվա ընթացքում կանանց 2/3-ը կրկին հավաքել է նախկին քաշի մոտ 70 տոկոսը: