Մարմնավաճառի հոգեբանությամբ մուտիլովչիկը՝ Քյարամյան Արգիշտը, հերթական պատվերն ա ստացել, էս անգամ՝ ավանսով


00:18 , 14 հունվար, 2021
Անգամ սեփական մեղքի չափաբաժինը գիտակցելու անկարող փոքրիկին հերթական պաշտոնն (թուլափայ) են խոստացել։ Վերջինս էլ ժամանակից շուտ սկսել է վարձահատույց լինել իր տերերին։
Շուշին ծախելու օպերացիայի կուրատորն այսօր հայտարարեց, որ Շուշիում Վանեցյանն իր ջոկատով լքել է տեղակայման վայրը (պոստը)։
Խոսում է մի մարդ, ով գլուխը կախ, մեղայական տեքստն անգիր արած է մոտեցել մեր տղաներին և առաջարկել իր օգնությունը։
Երիտասարդին ուզում եմ հիշեցնել, որ բոլորս լավ մտապահել ենք, թե ինչպես էր արտահայտվում նիկոլի մասին՝ արդարանալով, որ ինքը միայն կատարել է շիզոֆրենիկի հրամանները, թե ինչպես էր նիկոլին գաղտնի զեկուցում Շուշիում հաջողությամբ իրականացված դավաճանության մասին, թե ինչպես է կամավորականներից մեկը, լսելով այս ամենը, մեքենայից դուրս շպրտել Քյարամյանին՝ վերջինիս ուղղելով հայհոյանքների մի աստղաբույլ։
Երիտասարդը պետք է չմոռանա նաև, որ ինքը «Հայրենիք» ջոկատից վաղ (երկու օրվա տարբերությամբ) է լքել Շուշին։
Ոչինչ, բան չմնաց, հայ ժողովրդի հարցերին պատասխանելու պահն է մոտենում։
Հ.Գ. Մենակ ափսոսում եմ, որ մանկուրտի արժեհամակարգով այս ստահակին նորմալ ընդունելության ենք արժանացրել. սրա նմաններին Շուշի մուտք գործելն անգամ պետք է արգելվեր։
Հ.Հ.Գ. Թող որևէ մեկը չմտածի, թե պաշտպանում եմ Վանեցյանին՝ որպես քաղաքական թիմի ղեկավարի (Վանեցյանը պաշտպանության կարիք չունի), պարզապես անթույլատրելի եմ համարում իրականության խեղաթյուրումը դավաճանների ոհմակի կողմից։Image may contain: 2 people, text