Ի դեպ, չեմ զարմանա, եթե Նիկոլն ու Էռատոն Ալիևի կողմից ստանան Ադրբեջանի ազգային հերոսի կոչում


15:33 , 13 հունվար, 2021
Իսկ ո՞ւմ է ձեռք տալիս դավաճան նիկոլի ու իր անթասիբ թայֆի իշխանավարումը: Բոլորին՝ բացի հայ ժողովրդից: Ալիևը ցնծության մեջ է: Փաստացի, այն, ինչին ձգտել է 30 տարի ու չի հասել, հիմա հերթով-շարքով-կարգով իրականացնում է: Նախ` կոտորեց մի ողջ սերունդ՝ կրկին մեզ կանգնեցնելով գենոցիդի վտանգի տակ: Հետո օկուպացրեց Արցախը, որն անգամ երազում չէր պատկերացնում, այնքան անհասանելի էր դա իր համար: Կտոր-կտոր իրենով է անում Հայաստանի ինքնիշխան տարածքները: Ադրբեջանն ուղիղ կապով միացրեց Թուրքիային:
Եվ այս ամբողջ փաթեթը իրեն նվիրեցին Նիկոլն ու Էռատոն: Ու թե դու դա չես հասկանում, ուրեմն արժանի չես պետություն ունենալու:
Ի դեպ, չեմ զարմանա, եթե Նիկոլն ու Էռատոն Ալիևի կողմից ստանան Ադրբեջանի ազգային հերոսի կոչում: