Իրանում մեկնարկել են ռազմածովային ուժերի 99-րդ զորավարժությունները


14:11 , 13 հունվար, 2021

Pars Today-ը գրում է․

Զորավարժության առաջին փուլում, որը մեկնարկեց առանց նախազգուշացման,   բանակի վերգետնյա, ստորգետնյա և թռիչքային ստորաբաժանումները տեղակայվել ե ն զորավարժությունների ընդհանուր տարածքում՝ նախապես որոշված սցենարով իրականացնելու իրենց մասնագիտական գործողությունները:

Զրավարժության ընթացքում կիրականացվի ցամաքային հրթիռների արձակում, տեղական սուզանավերից տորպեդոների կրակում, ծովափին և ծովում հատուկ նշանակության ջոկատների ուսումնական վարժանքներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և անտառային գործողություններ:

Զորավարժության խոսնակ ծովակալ Ամիր Համզեալի Քավիանին ասել է. «Այս զորավարժությունը մեկնարկել է անսպասելիորեն՝ մասնակից ստորաբաժանումներին տեղեկացնելուց շատ կարճ ժամանակ հետո»: