ԿԲ–ն ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ


10:58 , 13 հունվար, 2021
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։