Թուրքիայի ներսում սկսվել են քրդական գործոնի անհնազանդության գործողությունները


09:18 , 13 հունվար, 2021
Թուրքիայի համար ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ քրդական հարցը։
Քրդական հարցը սրի պես կախված է թուրքական պետության գլխին։ Այն գործընկեր և ոչ միայն գործընկեր պետությունների համար դարձել է հզոր խաղաքարտ։ Ժամանակ առ ժամանակ քրդական հարցը, քրդական պետականության ստեղծման հարցը մեջտեղ բերելով աշխարհն այս կամ այն հարցում սաստում է Թուրքիային։
Կարծես թե կրկին ժամանակն է եկել, և քրդական գործոնն ակտիվություն է ցուցաբերում։ Թուրքիայի ներսում սկսվել են քրդական գործոնի անհնազանդության գործողությունները։