Նեյմարը մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն


19:56 , 12 հունվար, 2021

Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժերմենը» մոտ է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Նեյմարի գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Բրազիլացին պատրաստ է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։

Ավելի վաղ Նեյմարի անունը կապվում էր «Բարսելոնա» վերադարձի հետ։ Բրազիլացին 2019 թվականին ցանկություն էր հայտնել հեռանալ ՊՍԺ-ից։