Ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար


18:03 , 12 հունվար, 2021
Ուղիղ սպառնալիքներ ու զգալի վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլև անմիջապես օդանավակայանի հարևանությամբ M2 միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ։ Գորիսից տարբեր համայանքներ տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն գտնվում է ադրբեջանական վերահոսկողության ներքո: Տեղ համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտար, Որոտանում՝ մոտ 326 , Ագարակում՝ մոտ 60 հեկտար հողատարածք օգտագործելու հնարավորությունից․ ՄԻՊ Արման Թաթոյան: