Այսօր կա մեկ օրակարգ` նիկոլի և իր իշխանության հեռացում


16:56 , 12 հունվար, 2021

Հերիք է Հայաստանի ներկայիս իշխանությունը վերագրեք միայն նիկոլին։ Հասկացեք ի վերջո, որ սա արևմուտքի, Անգլիայի և թուրքիայի կողմից ներդրված գործակալական ցանց է։ Եվ այո՛, նրանցից ազատվելը հեշտ չէ։ Հերիք է նիկոլի մեջ մարդ ման գաք, հայ ման գաք։ Չկա ու չի էլ եղել։ Նա սատանային հոգին ծախած էակ է։

Հերիք է մեղադրեք ընդդիմությանը։ Կարո՞ղ եք օգնել, ապա օգնեք։ Չեք կարող, ուրեմն լուռ մնացեք։

Մի մոռացեք, որ այս իշխանության բոլոր ներկայացուցիչները հատուկ ընտրություն են անցել, և իրենցից ամեն մեկը ներկայացնում է հասարակության ինչ-որ շերտ։ Միակ շերտը, որն իսպառ բացակայում է իրենց մեջ, էլիտան է։ նիկոլը դա շատ լավ գիտի և հենց դրա համար ընդդիմությանը հռչակեց էլիտա։ Ինքը և իր տերերը շատ լավ հասկանում են, որ էլիտան ցանկացած հասարակության մեջ միշտ փոքրամասնություն է։

Մեր՝ ընդդիմադիրներիս գործը, բոլորի աչքերը բացելն է, այլ ոչ վարկաբեկելը։ Այո՛, մենք պետք է օր ու գիշեր աշխատենք այդ ուղղությամբ՝ լինի դա հարցազրույցների, հանդիպումների, հանրահավաքների և այլ ձևաչափերով։

Ուզո՞ւմ եք «նիկոլը» գնա, դե, գործ արեք բողոքելու տեղը։ Խոսեք ձեր հարևանների, աշխատակիցների և ծանոթների հետ։

Այսօր կա մեկ օրակարգ` նիկոլի և իր իշխանության հեռացում։