«Այդ հանդիպումների արդյունքում օրեր առաջ տեխնիկա է մտցվել, եւ 14 պարկով դիակներ են հանվել». Մարուքյան (Video)


15:24 , 12 հունվար, 2021

Իմ տեղեկություններով սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպմանը ռազմագերիների եւ տարածքների հարցերն են քննարկվել: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես նաեւ չեմ հասկանում մարդկանց կամ մեդիայի մոտեցումը. եթե պետք է 100 անգամ հանդիպել եւ մեկ ռազմագերի գտնել, բերել: Եթե պետք է 100 անգամ էլ հանդիպել, որ մի եղբայրական գերեզման եւս հայտնաբերվի, որտեղ մեր զինվորներն են թաղվել ադրբեջանցիների կողմից, տեխնիկա մտցվի, հանվի այդ մարդկանց դիակներն այդտեղից, պետք է 100 անգամ էլ հանդիպել:

Հիմա դուք գիտեք, որ այդ հանդիպումների արդյունքում օրեր առաջ տեխնիկա է մտցվել եւ 14 դիակ է հանվել: Լրատվամիջոցներն ասում են 14 դիակ, բայց դա 14 պարկ է, ԴՆԹ-ով կպարզվի, թե քանի դիակ է: Ամեն ինչ պետք է անել: Եթե պետք է, ես էլ եմ պատրաստ գնամ, հանդիպեմ»,-ասաց նա: