2016-ին մեղավոր էր Սերժ Սարգսյանը, երբ զոհվել էր +-100 մարդ. 2020-ին, երբ զոհվել է +-5000 մարդ, արդեն 2 ամիս է՝ ոչ մի մեղավոր չեն կարողանում գտնել


14:24 , 12 հունվար, 2021
Գիտե՞ք՝ ցավն ինչումն ա, որ, երբ Ապրիլյան պատերազմից հետո տարատեսակ ընդդիմադիր ուժեր, լկտի ձևով խաղալով ժողովրդի հույզերի վրա, լուրեր էին տարածում, որ փամփուշտ չի եղել, զինվորները բահերով են կռվել (ինչը ոտից գլուխ սուտ էր), խոտ են կերել և այլն, և այլն, մարդիկ առանց երկար-բարակ մտածելու, առանց փաստեր տեսնելու կուլ էին տալիս այդ խայծն ու ատելությամբ լցվում իշխանությունների հանդեպ։
Իսկ այսօր, երբ փաստերով, անուն-ազգանուններով կան բոլոր այն զինվորների անունները, ովքեր զրահաբաճկոն չունենալու պատճառով են զոհվել, զոհվել են, որովհետև փամփուշտ ու նռնակներ չեն տվել նրանց, գերի են ընկել, որովհետև հրամանատարները անկազմակերպ հրամաններ են տվել, նախկին ընդդիմադիր, իսկ այսօր արդեն էս բարդակի պատասխանատու իշխանություններին դատապարտում ա միայն խելք ունեցող մարդը։ Մարդը, ով հասկանում ա էս ողջ ողբերգությունն ու գիտի՝ ով ա դրա ուղղակի մեղավորը։ Մնացած զանգվածը՝ սկսած գերագույն հողատուից, ամեն կերպ այդ մեղքը ուրիշների վրա ա բարդում. պահեստն էին փակել, փամփուշտ չեն տվել, հրապարակի ընդդիմադիրներն են վրանները գողացել, նախկիններն են նահանջի հրաման տվել և նման էշություններ։
Այսինքն՝ 2016-ին մեղավոր էր Սերժ Սարգսյանը, երբ զոհվել էր +-100 մարդ։ 2020-ին, երբ զոհվել է +-5000 մարդ, տասնյակ հազարներով վիրավոր ու անհետ կորած են, հսկայական տարածքային կորուստներ ունենք, արդեն 2 ամիս է՝ ոչ մի մեղավոր չեն կարողանում գտնել...