1in.am-ը գրում է.
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ NASA-ն, պատրաստվում է թողարկել հերթական տիեզերական Maven զոնդը: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սարքը հասցվել էր NASA-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոն օգոստոսի 2-ին, ու ներկայում ընթանում են թողարկման նախապատրաստական աշխատանքներ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ զոնդը գտնվում է լավ վիճակում ու չի վնասվել տեղափոխման հետևանքով:
Ներկայում պետք է ավարտվի սարքի հավաքումը, դրա վրա ամրացվեն տեղափոխման ժամանակ հեռացված մասերը:
Սարքի գործարկումը նախատեսված է նոյեմբերիին: Նախագծի արժեքը մոտավորապես 670 մլն դոլար է: