Օլիմպիադա-2016-ի մեկնարկին մնացել է երեք տարի


12:28 , 6 օգոստոս, 2013

Օլիմպիադա-2016-ի  մեկնարկին մնացել է երեք տարիPanarmenian.net-ը գրում է.

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերիմեկնարկին մնացել է երեք տարի: Խաղերի բացման հանդիսավոր արարղությունը տեղի է ունենալու «Մարականա» մարզադաշտում:

Այս Օլիմպիադայի նշանակությունը պատմական է, քանի որ Հարավային Ամերիկայում առաջին անգամ է անցկացվելու: Մինչ խաղերի մեկնարկը, 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 –ի ապրիլը միջազգային ստուգողական մրցաշարեր են նախատեսված:

200 երկրների 10 հազար մարզիկներ մեդալների համար կպայքարեն օգոստոսի 5 – 21 –ը: