Պատժամիջոցներ՝ Ռուսաստանի հետ կապեր ունեցող ապատեղեկատվական լրատվական ցանցի դեմ


11:01 , 12 հունվար, 2021

Amerikayidzayn.com-ը գրում է․

Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում յոթ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք մաս են կազմում Ռուսաստանի հետ առնչվող արտաքին ազդեցության ցանցի, որը կապված է Անդրեյ Դերկաչի հետ

Վերջինս Ուկրաինայի խորհրդարանի անդամ է ու ավելի քան մեկ տասնամյակ՝ ռուսական ակտիվ գործակալ, ով սերտ կապեր է պահպանում ռուսական հետախուզական ծառայությունների հետ:

Ուկրաինայի կառավարության նախկին պաշտոնյաներ Կոնստանտին Կուլիկը, Օլեքսանդր Օնիշչենկոն, Անդրեյ Թելիժենկոն և Ուկրաինայի խորհրդարանի ներկայիս անդամ Օլեքսանդր Դուբինսկին հրապարակավ հայտնել են Դերկաչի հետ իրենց կապի մասին: Նրանք բազմիցս հանդես են եկել հրապարակային հայտարարություններով ՝ առաջ քաշելով այն մեղադրանքներն, ըստ որոնց՝ ԱՄՆ կառավարության պաշտոնյաները կոռուպցիոն գործարքներ են վարել Ուկրաինայում: Այս գործողությունները համահունչ են եղել Դերկաչի՝ 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակների հետ:

NabuLeaks- ը, Era-Media- ն, Only News- ը և Skeptik TOV- ը ուկրաինական լրատվական ընկերություններ են, որոնք տարածում են կեղծ տեղեկատվություն Դերկաչի և նրա գործընկերների պատվերով: Այս քայլերը ներառել են նաև Պետրո Ժուրավելին, Դմիտրո Կովալչուկին և Անտոն Սիմոնենկոյին՝ Դերկաչին նյութապես օժանդակելու, հովանավորելու կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն կամ ծառայություն ցուցաբերելու համար:

Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Լրացուցիչ տեղեկություն այս կապակցությամբ ներկայացված է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրության մեջ: