Թրամփի էջից հետո Facebook-ն արգելափակել է ամերիկացի նախկին կոնգրեսականի էջը


10:52 , 12 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

Ժամանակավորապես արգելափակվել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոն Փոլի ֆեյսբուքյան էջը` սոցիալական լրատվական հարթակում առկա չափանիշները խախտելու համար: Այս մասին հայտնում է reason.com լրատվականը` հղում անելով կոնգրեսական Փոլի թվիթերյան գրառմանը:

«Ոչ մի բացատրություն, բացի «մեր չափանիշներին բազմիցս հակասելուց», Facebook- ն արգելափակել է իմ էջի կառավարումն ինձ համար: Նախկինում ես երբևէ ծանուցում չեմ ստացել սոցցանցի չափանիշները խախտելու մասին, և ոչ մի տեղ վիրավորական գրառում չեմ թողել», - գրել է Ռոն Փոլը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։