12:04 , 6 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Հնդկական Ջամու և Քաշմիր նահանգում սպանվել են Հնդկաստանի 5 զինծառայողներ: Հնդիկ զինվորականները կատարվածի մեջ մեղադրում են Պակիստանին: Նրանց կարծիքով ՝զինվորները հայտնվել են ապօրինաբար սահմանը հատած պակիստանյան ջոկատի կողմից կազմակերպված պաշարման մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ Պակիստանը դիմել է Հնդկաստանին նահանգի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման խաղաղ բանակցությունները վերսկսելու պաշտոնական առաջարկով:
Բանակցությունների նախկին փուլը ընդհատվել էր այն բանից հետո, երբ այդ տարածաշրջանում հայտնաբերվել էր գլխատված հնդիկ զինվորական:
Ջամու և Քաշմիր վիճելի տարածքի շուրջ հակամարտությունը, որը շարունակվում է արդեն 60 տարի, Պակիստանի և Հնդկաստանի միջև մի քանի պատերազմների պատճառ է դարձել: