Բրիտանական լրատվամիջոցները վարչապետ Ջոնսոնին քննադատել են կարանտինի ժամանակ զբոսայգում հեծանվասպորտով զբաղվելու համար. Financial Times


03:55 , 12 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Բրիտանական լրատվամիջոցները քննադատություններ են հնչեցրել վարչապետ Բորիս Ջոնսոնի հասցեին, քանի որ կարանտին պայմաններում նրան իր նստավայրից 11 կմ հեռավորության վրա գտնվող զբոսայգում են նկատել՝ հեծանիվ քշելիս, այնինչ կառավարությունը բնակչությունից պահանջում է տնից հեռու դուրս չգալ զբոսնելու և օրական մեկ անգամ մարզվել, հաղորդում է Financial Times-ը:

Կառավարությունից լրագրողներին հայտնել են, որ Ջոնսոնը կարանտինի կանոնները չի խախտել, իսկ առողջապահության նախարար Մեթթ Հենքոքը նշել է, որ երկար զբոսանքի դեպքում որևէ մեկը մի քանի մղոն հեռավորության վրա է հայնտվել իր տնից, դա չի նշանակում, որ կանոնների խախտում է եղել՝ միաժամանակ ասելով, թե սպորտով զբաղվելը չպետք է պատրվակ դառնա ընկերների կամ ծանոթների հետ հանդիպումների գնալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ