«Հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»․ Թևան Պողոսյան


03:15 , 12 հունվար, 2021
Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ։
Արվեստին չես տիրապետում. փաստը` քեզանից առաջ երեք նախագահների փոխանցածը 1994-ից մինչ 2018։
Արհեստին չես տիրապետում. փաստը` անվստահությունը քո հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում հենց քո անմիջական շրջապատի և գործընկերների մոտ, բազմաթիվ հակասություններն ու անճշտությունները ասածիցիդ, խոստացածիդ ու իրականության միջև:
Գիտությանը չես տիրապետում. փաստը` հոկտեմբերի սկզբից մինչ օրս բանակցածիդ բոլոր արդյունքները։
Հեռացի՛ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով։