Ֆրանսիայում դպրոցներից մեկը փակվել է. աշակերտը սպառնալիքներ է հնչեցրել ուսուցչի հասցեին


22:42 , 11 հունվար, 2021

168.am-ը գրում է․

Ֆրանսիայի կենտրոնական մասի Պյուի-դը-Դոմ դեպարտամենտում գտնվող դպրոցը ժամանակավոր փակվել է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դպրոցի աշակերտը կասկածվում է ուսուցչի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ:

Նշվում է, որ hաղորդագրությունները տարածվել են վիրտուալ կրթական հարթակում: Ժամանակի ընթացքում հաղորդագրությունների հեղինակն անցել է վիրավորանքների ու բռնաբարության, սպանության սպառնալիքների: Վերջին նամակը պարունակել է նաև իսլամիստ ծայրահեղականի լուսանկար: Գործով արդեն զբաղվում են իրավապահները, 15-ամյա աշակերտը ձերբակալվել է: Նշվում է, որ քննությունը չի համարում, որ սպառնալիքներն ունեցել են ահաբեկչական բնույթ: