17:44 , 11 հունվար, 2021
1 մլրդ 150 մլն դոլար վարկ Ռուսաստանից:
400 մլն դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամից:
Դրանից առաջ՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի:
Կոպիտ հաշվարկներով՝ ստացվում է մոտ 9,5 մլրդ դոլար:
Ընդ որում Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է մոտ 12,8 մլրդ դոլար:
Ըստ միջազգային ֆինանսական կառույցների ու մի շարք ուղեղային կենտրոնների՝ ինստիտուցիոնալ զարգացման ցածր մակարդակ ունեցող պետությունների համար պետական պարտքի օպտիմալ ծավալը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 37-38%-ը: Հաշվի առնելով Հայաստանում առկա ինստիտուցիոնալ աղետն ու այլևս անկառավարելի քաոսը՝ 2021-ը բոլորիս համար լինելու է ՛՛մեծ դեպրեսիայի՛՛ ժամանակաշրջան:
Ելքը մեկն է. օր առաջ ազատվել դավաճան ռեժիմից ու մարտնչող դիլետանտներից՝ ձևավորելով տեխնոկրատների հակաճգնաժամային կառավարություն: