Ստյոպա Սաֆարյանն ու ֆեյքերը. ովքեր էին կեղծիք տարածում, թե իբր Փաշինյանը երեկ է մեկնել Մոսկվա


14:47 , 11 հունվար, 2021

Երեկ երեկոյան Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող ստախոս Ստյոպա Սաֆարյանն ու Նիկոլ Փաշինյանին սպասարկող ֆեյքային բանակները սկսեցին կեղծիք տարածել, թե իբր Փաշինյանը երեկ է մեկնել Մոսկվա, որպեսզի կանխեն առավոտյան տեղի ունեցած խայտառակությունը, երբ ՀՀ վարչապետը մեքենաների ազդանշանների ու քաղաքացիների հայհոյանքների ուղեկցությամբ ճողոպրեց օդանավակայան:

Ստի ու կեղծիքի այս իշխանությունը, որը ժողովրդին խաբելով հանձնեց հայրենիքը, անգամ փոքր հարցերում չի դադարում ստել և դա անում են պետության փողերով վարձատրվող տարատեսակ պաշտոնյաների ու ժողովրդի փողերով վճարվող ֆեյքերի ՊՈԱԿ-ի ֆեյքային բանակների կողմից: