Կարևոր իրադարձությունները դեռ առջևում են. Էրդողանը նոր «հայկական խաղ» է սկսում. Regnum


14:10 , 11 հունվար, 2021

Tert.am-ը գրում է․

«Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը նոր հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերություններին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք վերլուծաբանի հոդվածը. 

«Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ինտրիգային հայտարարություն է արել: Առաջին սցենարն այն է, որ, ըստ նախարարի, «Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը վերջապես թույլ կտա Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», և որ «Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը չի խախտի հրադադարի ռեժիմը»:

Սա Երևանի հետ կապված Անկարայի նոր դիրքորոշումն է: Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել էր իր կողմից առաջադրված «վեցյակի հարթակի հետ» (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան և Հայաստան)՝ «իրավիճակը կայունացնելու և Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար»: Բայց սա պահանջում է զգալի դիվանագիտական ջանքեր և ժամանակ: Այլ հարց է նախ հասնելը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման մակարդակին, մանավանդ, որ հեշտ չի լինի հասնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին համաձայնագրի կետերից մեկի իրագործմանը, որը նախատեսում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության միջանցքի ստեղծում` առանց Երևանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։