«Դավաճան սրիկան իրավունք չունի մեր անունից բանակցելու»․ բողոքի ակցիա ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Փաշինյանի (Video)


13:37 , 11 հունվար, 2021

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ հայերը բողոքի ակցիա են անում, նրանք դեմ են, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում բանակցի Արցախի և ՀՀ-ի համար։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։