13:19 , 11 հունվար, 2021Tert.am-ը գրում է․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր կայանալու են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է minval.az-ը:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն մանրամասնել է, որ Ալիևի ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Կրեմլ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ Փաշինյանը ժամանել է Մոսկվա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։