Նիկոլ Փաշինյանն այսօր 1 միլիարդ 150 հազար դոլարի վարկի փաստաթուղթ է ստորագրելու պատերազմի օրերին ՌԴ-ից Հայաստանին մատակարարված զենքի դիմաց. ԱՂԲՅՈւՐ


11:50 , 11 հունվար, 2021
Այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական պարտքն ավելացնելու է ևս 1 միլիարդ 150 հազար դոլարով, որը այն զինատեսակների գումարն է, որոնք Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել պատերազմի օրերին:

Հայաստանի ղեկավարությունն անգամ չի բանակցել, որ խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո օգնությունը ձևակերպվի անհատույց՝ առանց նոր վարկային բեռ դնելու ժողովրդի ուսերին:

Mediaport-ին նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնել առանց Արտաքին գործերի նախարարի: