Աֆղանստանում ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի. նրանց մեջ կա 8 երեխա


10:30 , 11 հունվար, 2021

Հունավարի լույս 10-ի գիշերն ավիահարվածի հետեւանքով առնվազն 18 մարդ Է զոհվել Աֆղանստանի Նիմրոզի նահանգում: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի TOLOnews հեռուստաալիքը՝ վկակայակոչելով նահանգային խորհրդի ղեկավար Բազ Մոհամեդ Նասիրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ զոհվածների թվում են ութ երեխա, յոթ կին եւ երեք տղամարդ:

Հեռուստաալքի տվյալներով՝ զոհվածների հարազատները նրանց մարմինները տարել են նահանգի մայրաքաղաք՝ Զարանջ, որպեսզի արդարադատության հասնեն կառավարությունից: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել Էր ավիահարվածի 12 զոհերի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: