Յուրա Մովսիսյանի մրցակիցը կարող է տեղափոխվել Ֆեներբահչե


11:15 , 6 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Մոսկվայի Սպարտակի կենտրոնական հարձակվող Էմանուել Էմենիկեի Ֆեներբահչե տեղափոխվելու մասին կարող է հայտարարվել արդեն օգոստոսի 7-ին:

Ըստ տեղեկությունների, թուրքական ակումբը վճարելու է 13-15 միլիոն եվրո: Չի բացառվում նաեւ ավելի փոքր գումարի վճարումը գումարած սերբ կիսապաշտպան Միլոշ Կրասիչին:

Ֆեներբահչեն հետաքրքրվում է նաեւ Բենֆիկայի հարձակվող Օսկար Կարդոսոյով: